Դիմակավոր անհայտ անձինք ներխուժել են Մոսկվայում գտնվող Ռոսկոսմոսի ձեռնարկություն` այնտեղից տանելով 1,7 հազար եվրո, երկու նոթբուք, վիդեոխցիկ եւ երկու տեսախցիկ, որից հետո անհետացել են:
Ռուսական մայրաքաղաքի իրավապահ մարմիններից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին: Դիմակավոր յոթ մարդ ներխուժել են տիեզերական ինֆրակառույցների շահագործման կենտրոն, եւ սպառնալով ատրճանակով, կապկպել են «Օխրանա» Պետական ունիտար ձեռնարկության երեք աշխատակիցներին, այնուհետեւ կոտրեն են հինգ սենյակների կողպեքները:
Պահակներին ազատելուց հետո նրանք բուժօգնության կարիք են ունեցել, գրում է «Lenta.ru»-ն:




























