Նոյեմբերի 30-ին ոստիկանության Գյումրիի բաժին դիմած կինը հայտնել է, որ նախորդ երեկոյան նախկին ամուսինն իր  տնակում անհիմն վիճաբանելով իր հետ՝ կոտրել է տնակի պատուհանն ու հեռացել:

Նույն օրը  ոստիկանության ծառայողներն այցելել են նախկին ամուսնու բնակարան, որտեղ հայտնաբերել են տարաներ՝ թմրամիջոցի նմանվող զանգվածներով, օգտագործված ներարկիչ, յոդի դատարկ տարաներ, լուցկու տուփեր եւ դեղահաբի դատարկ տուփ:

Բնակարանատերը հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ տարաների պարունակությունը դեղամիջոցից թմրամիջոց ստանալու պրեկուրսորներ են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն