ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իլեանա Ռոս-Լեյթինենը հայտարարել է, թե հարմար չի գտնում, որ Կոնգրեսը զբաղվի 1915-ի ճանաչման գործով։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Իլեանա Ռոս-Լեյթինենը նշել է, թե անհանգստացնող թեմա է՝ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ջանքերը։  «Այդ բռնությունները մեծ ողբերգություն էին, սակայն այդ կոտորածներին ճիշտ պատմական ճանաչում տալը շատ զգայուն թեմա է։ Կարծում եմ՝  հարմար չէ, որ դրանց ճանաչումով զբաղվի Կոնգրեսը։ Դրա փոխարեն այդ հարցով ուղիղ ձեւով կարող են զբաղվել Հայաստանն ու Թուրքիան։  Ես աջակցում եմ այն առաջարկությանը, որ այդ ողբերգական իրադարձությունները  հայ եւ թուրք պատմաբանների համագործակցությամբ քննարկվեն»,-ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  Իլեանա Ռոս-Լեյթինենը։