Բիչենովը հստակեցրել է, որ բողոքը չի կարող նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին դատարանի վերջնական վճիռ կայացնելուց առաջ դիտարկվել
Հարավային Օսիայի Գերագույն դատարանը գրանցել է նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի բողոքը: Այս մասին հաղորդել է դատարանի նախագահ Ացամազ Բիչենովը: Նրա խոսքով` այն կդիտարկվի դեկտեմբերի 5-ից ոչ շուտ:
Բիչենովը հստակեցրել է, որ բողոքը չի կարող նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին դատարանի վերջնական վճիռ կայացնելուց առաջ դիտարկվել, ինչի դեմ էլ այն ուղղված է, իսկ այդ որոշումը պատրաստ կլինի միայն երկուշաբթի:
Միաժամանակ, Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի կողմնակիցները նախատեսում են դեկտեմբերի 1-ին Ցխինվալիում հանրահավաք եւ երթ անցկացնել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հարավային Օսիայի Գերագույն դատարանը նոյեմբերի 29-ին խախտումների պատճառով անվավեր էր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց առաջատար դիրքում էր Ջիոեւան:
Լրացուցիչ ընտրությունները նշանակվել են 2012թ. մարտի 25-ին: Ջիոեւան դրանցում չի կարող մասնակցել: Նա տվյալ վճռի դեմ բողոք է ուղարկել դատարան:
Նախօրեին Ալլա Ջիոեւան նախագահ Էդուարդ Կոկոյտիին երկու պահանջ է ներկայացրել` կասեցնել Գերագույն դատարանի որոշումը եւ հրապարակել ԿԸՀ-ի արձանագրությունը, իսկ այդ պահանջների կատարման դիմաց Կոկոյտիին անվտանգության երաշխիքներ է խոստացել:




























