Իրաքի Հալես բնակավայրում` մայրաքաղաք Բաղդադից 80 կմ հյուսիս-արեւելք, հերթական ահաբեկչության արդյունքում 10 մարդ զոհվել է, 25-ը վնասվածքներ են ստացել:

Տեղի ոստիկանության հաղորդմամբ` պայթել է քաղաքային շուկայի մոտ կայանած ավտոմեքենան: AP-ը տեղեկացնում է, որ մեքենան պայթել է այն ժամանակ, երբ շուկայում առավոտյան սկսել են գնորդներ հավաքվել:

Հալեսը սուննիների Դիյալա նահանգի  շիական անկլավ է: Ավելի վաղ քաղաքը հայտնի էր իբրեւ «Ալ Քաիդայի» միջնաբերդ, սակայն իշխանությունները գրոհայիններին հանել են տարածքից: Պայթյունից հետո քաղաքային իշխանությունները պարետային ժամ են հայտարարել: