Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Սուհեյ Բաթումը խորհրդարանի ամբիոնից զավեշտալի դեպք է պատմել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք պատգամավորը պատմել է «Էրգենեկոն»-ի գործով անցնող կասկածյալներից Հայրեթին Էրթեքինի հետ տեղի ունեցած զավեշտալի դեպքը։ «Էրթեքինի ինքնազգացողությունը բանտում վատացել է։ Նրան տարել են հիվանդանոց, սակայն նրան ուղեկցող զինվորները նրան մոռացել են հիվանդանոցում եւ գնացել են։ Էրթեքինը տաքսի է նստում եւ գնում բանտ»,-պատմել է պատգամավորը՝ նշելով, որ չնայած այդ դեպքին, դատավորը գրավի դիմաց ազատ չի արձակում նրան՝ համարելով, որ կա փախուստի վտանգ։