Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր` դեկտեմբերի 1-ին երեկոյան կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի նիստեր է գումարելու: Նիստերին մասնակցելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, եւ քննարկվելու են Ազգային Ժողովի նոր նախագահի եւ փոխնախագահի թեկնածությունները:
ՀՀԿ-ի մեր աղբյուրը հայտնեց, թե արդեն վերջնականապես որոշում է կայացվել, որ խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու է գործող փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Ամենայն հավանականությամբ, փոխնախագահ է նշանակվելու ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ավելի վաղ նշվում էր, որ փոխնախագահ է դառնալու Հերմինե Նաղդալյանը, սակայն, ըստ աղբյուրի, վերջին պահին որոշում է կայացվել նախապատվությունը տալ Շարմազանովին:




























