Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան հանրապետության Հարավային Օսիայի ղեկավարությանը վերջնաժամկետ է տվել` իր պահանջների կատարման համար: Ժամկետն ավարտվում է այսօր` նոյեմբերի 1-ին, տեղի ժամանակով 18:00-ին, հաղորդում է «ՌԵՍ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ջիոեւան եւ նրա կողմնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել Հարավային Օսիայի գերագույն դատարանի որոշումը, որով չեղյալ են համարվել նախագահական ընտրությունների արդյունքները: Նրանք պահանջում են հրապարակել ԿԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունը, ըստ որի հաղթող է ճանաչվել Ջիոեւան: Այդ պահանջների կատարման դիմաց Կոկոյտիին անվտանգության երաշխիքներ են խոստացել:
Եթե այս պահանջները չկատարվեն մինչեւ այսօր ժամը 18:00-ն, հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնելու է երկրի նախագահ Էդուարդ Կոկոյտիի, խորհրդարանի խոսնակի պաշտոնակատար Զուրաբ կակեւի եւ Գերագույն դատարանի նախագահ Ածամազ Բիչենովի վրա, ասված է Ջիոեւայի դիմումում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին, Ալլա Ջիոեւայի կողմնակիցները ներխուժել են ԿԸՀ շենք, իսկ պահապաններն օդ են կրակել: Ջիոեւայի կողմնակիցների ձեռքում է հայտնվել ԿԸՀ արձանագրությունը, որում նշված է, որ հաղթանակ է տարել ընդդիմադիր թեկնածուն:




























