Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբը գերմանական Կոբլենց քաղաքում բնակչության տարհանման պատճառ է դարձել: Ընդհանուր առմամբ, կտարհանվի 45 հազար մարդ, նրանց հիմնական մասը կտեղափոխվի դեկտեմբերի 4-ին, բայց արդեն նոյեմբերի 30-ից սկսել են քաղաքից դուրս բերել ծանր հիվանդներին, հաղորդում dpa-ն:

Ավիառումբը հայտնաբերվել է երաշտի շնորհիվ.Ռեյնա գետի ջուրը նվազել է միջին մակարդակից ցածր, ի ցույց դնելով 1,8 տոննա կշռով ռումբը: Կողքին եղել է եւս մեկ ռումբ, մի քիչ ավելի փոքր չափերի: Ռիսկի գոտում է հայտնվել քաղաքի բնակչության կեսից ավելին:

Քաղաքի վարչակազմը 40 հազար թռուցիկ է տարածել տարհանման կանոների վերաբերյալ: Տարհանման պլանի համաձայն, բացի բնակելի թաղամասերից, նեռավել են նաեւ բանտերը, 7 ծերանոց եւ երկու հիվանդանոց: 200 բանտարկյալների ավտոբուսներով կտեղափոխեն այլ բանտեր:

Ռումբի վնասազերծման գործողությանը կմասնակցեն 2500 հրշեջներ, ոստիկաններ, բժիշկներ, փրկարարներ ու զինվորականներ:

Ռումբի շուրջը ժամանակավոր ամբարտակ կկառուցվի, ապա այնտեղից պոմպերով կքաշեն ջուրը, որից հետո գործի կանցնեն ռումբը վնասազերծող մասնագետները: