Նոյեմբերի 30-ին Ջրվեժում սեւ չորեքշաբթի էր: Առավոտյան Ջրվեժի «Երեք խնձոր»  հյուրանոցա-ռեստորանային համալիրի առաջին հարկում 25-28 տարեկան տղամարդու եւ կնոջ դիակներ են հայտնաբերվել: Ավելի ուշ 13.30-ի սահմաններում Ջրվեժի «Բանավան» թաղամասի ամառանոցային հատվածում  բնակիչներից մեկը շուրջ 45-ամյա տղամարդու դիակ է հայտնաբերել:

NEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւ Կոտայքի քննչական բաժանմունքի պետք Եղիշե Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ, «Երեք խնձոր»  հյուրանոցա-ռեստորանային համալիրում` տղամարդն ու կինը թունավորվել են շմոլ գազից:

Իսկ Ջրվեժի «Բանավան» թաղամասում տղամարդը հանկարծամահ է եղել: