Հռոմի իշխանությունները ծանրութեթև են անում՝ արժե՞ արդյոք սահմանափակել մուտքը Տրեվի շատրվան, քանի որ քաղաքը ուշ բարոկկո ոճի գլուխգործոցի համար չափազանց մեծ ծավալի զբոսաշրջության հետևանքների հետ է բախվում: Դիտարկվող ծրագրերում հուշարձան այցելելու նախնական ամրագրումների տարբերակ էլ կա:

«Անձամբ ես կողմ կլինեի դիտարկել Տրեվի շատրվանի ժամանակով սահմանափակ մուտքի նոր ձևը», - Corriere della Sera պարբերականի հետ զրույցում հայտարարել է  քաղաքային խորհրդի անդամ, զբոսաշրջության համար պատասխանատու Ալեսանդրո Օնորատոն:

Պաշտոնյան նշել է, որ շատրվան մուտքը բնակիչների համար, ամենայն հավանականությամբ, անվճար կլինի, մինչդեռ մնացած բոլորին կպահանջվի մեկ կամ երկու եվրո խորհրդանշական վճարում կատարել:

Պաշտոնյան միաժամանակ նշել է, որ նպատակը կլինի ոչ թե գումար հավաքելը, այլ ամեն օր հուշարձանի մոտ եկող մարդկանց զանգվածին ավելի լավ վերահսկելը,  կասեցնելով վարքագիծը, օրինակ՝ Տրևի շատրվանի շուրջ պարա-սարապ թրև գալը, և պիցցա կամ պաղպաղակ ուտելը մի վայրում, որն ակնածանքի է արժանի: