Գերմանիան դեմ է, որ Ուկրաինան տեղափոխված զենքով հարվածի Ռուսաստանի խորքերը, սակայն Բեռլինը կշարունակի աջակցել Կիևին։ Ըստ The Guardian-ի՝ դրա մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Պիստորիուսն ընդգծել է, որ Բեռլինը Կիևին տրամադրված սպառազինությամբ ռուսական տարածքի խորքում հեռահար հարվածներ հասցնելու հարցում իր դիրքորոշումը չի փոխել։
Միաժամանակ, նա նշել է, որ Գերմանիան կաջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի։





























