Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը Գերմանիայի «Ռամշթայն» ամերիկյան ավիաբազայում Ուկրաինային ռազմական օգնության կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկիրը F-16 կործանիչ ինքնաթիռների համար «օդ-օդ» դասի հրթիռներ, ինչպես նաև 80 միլիոն եվրո արժողությամբ պահեստամասեր և սարքավորումներ կմատակարարի Կիևին։
Նա հիշեցրել է, որ F-16 կործանիչները տեխնիկական սպասարկման աջակցության և պահեստամասերի կարիք ունեն։
«Նիդեռլանդները 80 միլիոն եվրո արժողությամբ տարբեր հանդերձանք և սարքավորումներ կտրամադրի»,-հայտարարել է Բրեկելմանսը:
Նախարարը պարզաբանել է, որ խոսքը մեծ քանակությամբ պահեստամասերի, ներառյալ՝ գեներատորների, փոքր փոխադրամիջոցների, սպասարկման համար անհրաժեշտ նյութերի, մասնագիտացված գործիքների և սանդուղքների մասին է։
Իսկ «օդ-օդ» դասի հրթիռների օգնությամբ Ուկրաինան կկարողանա երկնքում խոցել թշնամու ինքնաթիռները»։





























