Տաշքենդում 3,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Ուզբեկստանի մայրաքաղաքի Միրզո-Ուլուգբեկ շրջանում։ Այս մասին հայտնում են ԱԻՆ սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի հանրապետական կենտրոնից։
Դրա տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 05:45-ին (Մոսկվայի ժամանակով 03:45-ին), դրա ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ, խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժի էպիկենտրոնից մինչև մայրաքաղաքի կենտրոն հեռավորությունը հյուսիս-արևելյան ուղղությամբ 5 կմ է։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 2 բալ, տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հասանելի է
русский



























