Թերթը գրում է, որ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ընտանեկան բիզնեսը բարգավաճում է:
«Վերջերս էլ Դավիթաշեն թաղամասում Գեւորգյանի տղան, «Մագնում» անունով սաունա է բացել: Հայր Գեւորգյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրը` որոշ պարզաբանումներ տալով. «Դա մակարդակով հյուրանոցային համալիր է, որը Երեւանում անկրկնելի է: Եթե իմն է, ուրեմն ես ընենց սովորական բան կառուցած չեմ լինի: Ընենց բան է կառուցվում, որ ժողովրդին, հանրությանը պետք լինի, եկած հյուրերին: Նրանք զարմանքով կգնան մեր երկրից: Փոքրիկ, բայց ոչ սովորական բան է կառուցված ընդամենը»,- գրում է «Հրապարակ»-ը:




























