Թերթը գրում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ամենայն հավանականությամբ կմասնակցեն միասնական ցուցակով: «Համենայնդեպս, երկու կուսակցություններն ինտենսիվ բանակցությունների մեջ են: Որպես խարիզմատիկ լիդեր` ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը: Շատ դժվար է վերջնական որոշում կայացնել երկրորդ տեղի հարցում: Բանն այն է, որ «Ազատ դեմոկրատների» լիդերը չնայած Քոքոբելյանն է, բայց կուսակցությանը «փող բերողը» Ալիկ Արզումանյանն է: Հնարավոր է, որ վերջինս էլ ցուցակում հանգրվանի Րաֆֆիի հարեւանությամբ: Սակայն, դեռեւս վերջնական որոշում չի կայացվել: Բանակցությունները  շարունակվում են»,-գրում է «Հայացք»-ը: