Թերթը գրում է, որ Ռուստամ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երեւանի քաղաքապետարանի «քաղաքաշինության» ՓԲԸ-ի գեոդեզիայի բաժնի 1-ին կարգի մասնագետ, խաբեությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով քաղաքացիների մոտ հանդես գալով որպես պաշտոնատար անձի գործառույթներով եւ իրավասություններով օժտված անձ, չարաշահելով նրանց վստահությունը՝ ստացել եւ հափշտակել է գումարներ:

«Ռուստամ Մաթեւոսյանի գործով իրեղեն ապացույց է ճանաչվել 10.300 ԱՄՆ դոլարը, որը նրա մոտից հայտնաբերվել էր: Ռ. Մաթեւոսյանը կալանավորված է: Գործը ուղարկվել է Կենտրոն եւՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, դատավորն է Մնացական Մարտիրոսյանը: Տուժողները 4-ն են՝ Գեղամ Հակոբյանը, Արմեն Հայրապետյանը, Գոհար Դիշչյանն ու Մանուկ Բերբերյանը»,- գրել է «Առավոտը»: