Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հնդկաստանի կառավարությունը նախատեսում է պատրաստել և ստեղծել կիբեր հատուկ ջոկատայիններ՝ կիբերհանցագործների դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Ամիտ Շահը՝ ելույթ ունենալով Կիբերհանցագործության դեմ պայքարի Հնդկաստանի համակարգող կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ։

«Կիբերանվտանգությունն ազգային անվտանգության անբաժանելի մասն է։ Մենք պետք է ապահովենք կիբերանվտանգությունը, քանի որ առանց դրա երկրի առաջընթացն անհնար է»,- ասաց նա։

Նախարարի խոսքով, «կառավարությունը նախատեսում է կիբերհանցագործությունների դեմ պայքարի համար Հնդկաստանում առաջիկա հինգ տարիների ընթացքում կրթել և վերապատրաստել 5 հազար կիբերհանցագործության հատուկ ջոկատայինների»:

Կարեւորելով կիբերտարածության անվտանգությունը՝ նա ասաց, որ աշխարհում թվային բոլոր գործարքների 46%-ը կատարվում է Հնդկաստանում։ «Կիբերհանցագործությունը սահմաններ չի ճանաչում, և, հետևաբար, հրամայական է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբվեն այս սպառնալիքի դեմ պայքարելու համար», - ավելացրեց նա: