Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Չարենցավան քաղաքից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի:
Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նոյեմբերի 23-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երեւանի Աբովյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկի մոտ ձեռքով հարվածելով 24-ամյա մի աղջկա գլխին՝ հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, սակայն ճանապարհին այն գցել է գետնին եւ ոչինչ չտանելով` դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:




























