Աշտարակի տաքսի ծառայություններից մեկի 27-ամյա վարորդը դեկտեմբերի 1-ին, ժամը 12-ին դիմել է  ոստիկանության Աշտարակի բաժին:

Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նշել է, թե գիշերը, ժամը 2.30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի անծանոթ երիտասարդ նստելով իր «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան՝ պատվիրել է գնալ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամաս, սակայն հասնելով նշված վայրը` նա դուրս է եկել մեքենայի սրահից եւ իր մոտ եղած գազային ատրճանակից 1 անգամ կրակելով իր դեմքի ուղղությամբ՝ սրահից վերցրել է 14 հազար դրամ եւ դիմել փախուստի:

Կատարվում է նախաքննություն: