Աֆղանստանում` Քաբուլից դեպի հարավ, ՆԱՏՕ-ի կայանի մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել: Տեղի իշխանությունները հաղորդել են, որ պայթյունի հետեւանքով 70 մարդ վիրավորվել է:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, ավելի վաղ լուր էր ստացվել, որ բոլոր այդ մարդիկ մահացել են: Հայտնվում է, որ բեռնատարի վրա տեղադրված պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրել մահապարտ-ահաբեկիչը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Աֆղանստանում գործող «Թալիբան» շարժումը:




























