Ամերիկայի նախկին առաջնորդ և նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ բանավեճը լավագույնն էր իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում:

«Կարծում եմ՝ սա երբևէ եղած իմ լավագույն բանավեճն էր, մանավանդ որ բանավեճն անցնում էր «երեքն ընդդեմ մեկի» ձևաչափով, - գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում:

Երեքշաբթի օրը Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում հեռուստաբանավեճ էր տեղի  ունեցել Հարիսի և Թրամփի միջև։ Այն կազմակերպել էր ABC News-ը։ Ամերիկյան բոլոր խոշոր լրատվական հեռուստաընկերությունների ուղիղ եթերով հեռարձակված այս բանավեճը կարող է միակը լինել. Թրամփը և Հարիսն առայժմ չեն կարողանում պայմանավորվել նման ուրիշ հանդիպում ունենալու մասին: