ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիմ Պողոսյանը 3 օրով կմեկնի Տիրանա:

Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

«Ապագայի գծագրում՝ Պեկինից 30 տարի անց. գենդերային հավասարության առաջխաղացման եւ կանանց հզորացման արդյունավետ ինստիտուցիոնալ մեխանիզմներ» միջազգային համաժողովին մասնակցելու համար 2024 թվականի սեպտեմբերի 23-25-ը Տիրանա (Ալբանիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Մարիամ Պողոսյանին:

Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը: