Թայվանի զինված ուժերն այսօր առավոտյան կղզուն մոտեցող Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) 19 թռչող սարք են արձանագրել: Այս մասին հայտնում է կղզու ռազմական գերատեսչությունը։

Նրա տվյալներով, սեպտեմբերի 11-ին տեղական ժամանակով ժամը 07:00-ից կղզուն են մոտեցել, մասնավորապես, J-16 կործանիչներ և KJ-500 հեռահար տեղորոշման ինքնաթիռներ։ Ենթադրվում է, որ 14 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել հակաօդային պաշտպանության հսկողության գոտի կղզու հյուսիսային, կենտրոնական և հարավարևմտյան հատվածներում։

Բացի այդ, ինչպես հայտնել է ռազմական գերատեսչությունը, սեպտեմբերի 10-ի ժամը 06:00-ից մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 06:00-ը Թայվանի զինված ուժերը արձանագրել են ՉԺԱԲ-ի 21 ինքնաթիռի և 9 նավի, ինչպես նաև ՉԺՀ պետական  գերատեսչությանը պատկանող նավի մոտենալը: 

Թայվանը կառավարվում է  սեփական վարչակազմի կողմից 1949 թվականից, երբ Չան Կայշի գլխավորած Գոմինդանի ուժերի մնացորդները հաստատվեցին այստեղ՝ Չինաստանի քաղաքացիական պատերազմում պարտվելուց հետո։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նահանգներից մեկը։