Եվրամիությունը և Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությունը բազմաթիվ ցուցանիշներով պարզապես անհամեմատելի կազմավորումներ են։ Այս մասին սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահի հայտարարությունները երկրի՝ Միութենական պետություն հնարավոր մուտքի մասին։
Այնուհետև նա դիմել է ընդդիմադիր գործընկերներին. «Մի՞թե տարբերություն րեք տեսնում երկրի ինքնիշխանության հանձնման և գործընկերության միջև: Այս երկու միավորներում պետությունների հարաբերությունների տարբերությունը»,- տարակուսել է Ղազարյանը։
Ըստ պատգամավորի, ԵՄ երկրները հարգանքով են վերաբերվում միմյանց։ Նրանք հաշվի են առնում միմյանց անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը։ «Միանգամայն հասկանալի է ժողովրդավարության վրա հիմնված միությանն անդամակցելու ցանկությունը, որտեղ պետությունները հարգում են միմյանց, ի տարբերություն մեկ այլ միության, որտեղ հարաբերությունները բոլորովին այլ են, իսկ հարգանքը հիմնված է միանգամայն այլ արժեքների վրա»,- նշել է պատգամավորը։





























