ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Լեմիի հետ ժամանել է Կիև։ Սա դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների նման առաջին համատեղ այցն է վերջին տարիներին, հայտնում է РБК-Украина-ն։
Պաշտոնյաները Լեհաստանից գնացքով ժամանել են մայրաքաղաքի երկաթուղային կայարան։
Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք կհանդիպեն նախագահ Վլադիմիր Զելենսկիի և ուկրաինացի այլ պաշտոնյաների հետ որպեսզի քննարկեն «ռուսաստանյան ագրեսիայից Ուկրաինայի պաշտպանությանը հետագա աջակցությունը»:
Այցից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը կարող է վերացնել սահմանափակումները Կիևի կողմից հեռահար ամերիկյան հրթիռների կիրառման վրա՝ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար, ինչպիսիք են Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական օդանավակայանները:
Նախօրեին Բլինքենը հարցազրույցում չէր բացառել նման հնարավորությունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է, որ այդ արցը քննարկվում է Սպիտակ տանը։





























