Թուրքական մամուլում PKK-ի ճամբարում արված լուսանկարը կրկին մեծ աղմուկ է բարձրացրել թուրքական մամուլում։

Թուրքիայում KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում ձերբակալված քուրդ փաստաբաններից մեկի մոտ հայտնաբերվել է PKK-ի ճամբարում արված լուսանկար, որում կին քուրդ զինյալները նստած են, իսկ նրանց գլխավերեւում կախված է Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։

Թուրքական մամուլում այս դեպքը բավականին բացասական եզրով են ներկայացնում։ «Սա նոր ապացույց է, որ PKK-ն փորձում է քրդերին պոկել իսլամից եւ իրականացնում է քրիստոնեության քարոզչություն»,-նշվում է Milliyet-ում։

Նշենք, որ թուրքական մամուլը բավականին կոպիտ է արձագանքում այն դեպքերին, երբ քրդերի մոտ տեսնում են քրիստոնեությանը միտված արարքներ կամ ելույթներ։