Ֆրանսիայում հանդուգն կողոպուտ է կատարվել. գողերը ընկերությունից մի ամբողջ ֆուրգոն Chanel օծանելիք են տարել`800 հազար եվրո արժողությամբ:

Ֆրանսիական ոստիկանությունը տեղեկացնում է, որր կողոպուտը կատարվել է նոյեմբերի 30-ի երեկոյան` Ֆրանսիայի հարավային Արդեշ դեպարտամենտի Ռոնի Տուռնոն համայնքում գտնվող ձեռնարկությունից: Կողոպտիչներն անարգել տարածքից դուրս են բերել «լյուքս» դասի օծանելիքով լի մի ամբողջ բեռնատար` օգտվելով հսկիչների բացակայությունից: Ընդ որում` թալանի պահին գրասենյակում աշխատակիցներ են եղել, բայց ոչ ոք ոչինչ չի նկատել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն:

Ֆրանսիական ոստիկանությունը փորձում է գտնել հանցագործներին: