Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կանխազգալով իր մոտալուտ վախճանը խնդրել է կնոջը պատրաստել իր գերեզմանը` Կահիրեի իր ընտանեկան դամբարանում: Նման կանխազգացման առիթը երկրի խորհրդարանական ընտրություններում իսլամիստների հաղթանակն է, որոնք այս պահին վստահաբար հաղթում են այդ ընտրություններում:

Նա իր կնոջը խնդրել է պատրաստել թաղման համար բոլոր անհրաժեշտ պարագաները, մասնավորապես, վերանորոգել ընտանեկան դամբարանը, հաղորդում է եգիպտական «Ռոզ ալ-Յուսեֆ» պարբերականը:

Սյուզան Սաբիթը, բնականաբար, լրջորեն անհանգստացել է ամուսնու նման խնդրանքից եւ խնդրել նրան չմտածել մահվան մասին:

Պարբերականը պարզաբանել է, որ Մուբարաքի ընտանեկան դամբարանում վերանորոգման աշխատանքները կարժենան շուրջ 10 հազար դոլար: