Կանադացիներին ցնցած արվեստի գողությունը բացահայտվել է։ Իտալիայում հայտնաբերվել է Օտտավայի հյուրանոցից գողացված Ուինսթոն Չերչիլի հայտնի մռայլ դիմանկարը, իսկ գողը կալանավորվել է, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Մեծ Բրիտանիայի հանգուցյալ վարչապետի՝ «Մռնչող առյուծի» լուսանկարը կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշը նվիրել է Օտտավայի Fairmont Chateau Laurier հյուրանոցին։

Այն արվել է Քարշի կողմից 1941 թվականին Կանադայի խորհրդարանում Չերչիլի ելույթից հետո՝ դառնալով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական անհնազանդության խորհրդանիշը։

2022 թվականի օգոստոսին հյուրանոցի աշխատակիցները նկատեցին, որ գլխավոր նախասրահի մոտ գտնվող ընթերցասրահում կախված լուսանկարը փոխարինվել է կեղծով։ Երկու տարի անց Օտտավայի ոստիկանությունն ասաց, որ օգտագործել է համայնքային խորհուրդներ և դատաբժշկական փորձաքննություն՝ հանցագործին գտնելու համար՝ 43-ամյա մի տղամարդու, որն ապրում է Օտտավայից 370 կիլոմետր դեպի արևմուտք, իսկ գողացված դիմանկարը Իտալիայի Ջենովայում է:

«Դիմանկարը Լոնդոնում աճուրդի տան միջոցով վաճառվել է իտալացի գնորդի, երկուսն էլ տեղյակ չեն եղել, որ նկարը գողացվել է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։