ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները զայրացել են այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեցին պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի լուսանկարները, որոնցում նա հագնված է նախկին հանրապետական նախագահի նախընտրական արշավի պարագաներով, գրում է The Independent-ը։
Լուսանկարներում երևում է, որ ԱՄՆ նախագահը ժպտում է և վառ կարմիր գլխարկով է, որի վրա գրված է «Trump 2024»։ Թրամփի քարոզարշավը շտապել է տարածել լուսանկարը՝ գրելով. «Շնորհակալություն աջակցության համար, Ջո՛»։
«Քնկոտ Ջո՛, բարի գալուստ Թրամփի թիմ»: - գրել է մի օգտատեր։ Մեկ այլ օգտատեր Բայդենի՝ գլխարկ կրելն անվանել է «ամենախելացի բանը, որ նա արել է իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում»: Բայդենի արշավը շտապել է պարզաբանել լուսանկարի հետ կապված հանգամանքները՝ ասելով, որ դա «նախագահի ինքնաբուխ ժեստ էր՝ խթանելու երկկուսակցական միասնությունը»՝ չորեքշաբթի օրը Փենսիլվանիա կատարած այցի ժամանակ:
Սպիտակ տան մամուլի քարտուղարի ավագ տեղակալ Էնդրյու Բեյթսը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Բայդենի՝ Շենքսվիլի հրշեջ վարչություն կատարած այցի ժամանակ՝ սեպտեմբերի 11-ի տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը նրա հայտնվելուց հետո:





























