Ֆրանսիական Ալպերում հյուսիսից ցուրտ օդը երկիր ժամանելուց հետո տեղացել է առաջին ձյունը, որը սովորականից շուտ է, հայտնում է BFMTV-ն։
Իսլանդիայից և Գրենլանդիայից դեպի Արևմտյան Եվրոպա ցուրտ և խոնավ օդային զանգվածների ժամանումով, ողջ Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը զգալիորեն իջել է, իսկ բարձրադիր լեռներում այն զրոյի ավելի ցածր է եղել:
Սավոյայի և Իզերի դեպարտամենտների բարձրադիր վայրերում տեղացիներին և զբոսաշրջիկներին զարմացրել է առաջին ձյունը, թեև դահուկներ սահելու համար այն բավականաչափ խորը չէ: Տեղացի հյուրանոցատերերն ասում են, որ անցյալ տարի այս ամսաթվերին ցերեկային ժամերին դեռևս մոտ 30°C էր:
Սեպտեմբերի սկզբին առաջին ձյունը հազվադեպ է, բայց ոչ բացառիկ Ալպերի համար: Նույնը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերին Ալպերում և Պիրենեյներում ավելի քան 2000 մետր բարձրության վրա։





























