Թենիսիստների համաշխարհային դասակարգման առաջին համար Նովակ Ջոկովիչը դրվագային դեր է խաղացել Սիլվեստեր Ստալոնեի կինոնկարում։ Մեծ Սաղավարտի մրցաշարերի քառակի հաղթող, սերբ թենիսիստը չարագործի դեր է խաղացել համաշխարհային կինոյի աստղեր Ջեյսոն Ստեթհեմի եւ Դոլֆ Լունդգրենի հետ։ Սերբ թենիստն առաջին անգամ է փորձում ուժերը կինոյում։

Կինոկարը էկրան կբարձրանա հաջորդ տարվա ամռանը, գրում է NEWSru.com-ը։

Ջոկովիչը հայտնի է դերասանական որակներով։ Նա բազմիցս նմանակել է գործընկերներին, այդ թվում Մարիա Շարապովային։