Ստամբուլի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկում՝ սուլթանների Թոփքափը պալատում  զինվորների եւ անվտանգության աշխատակիցների դեմ զինված հարձակում 36-ամյա լիբիացի Սամիր Սալեմ Ալի Էլմադհավրին գործողություններից առաջ բղավել է, թե Ներվեգիայում տեղի ունեցած կոտորածի պես կոտորած է իրականացնելու։

Ինտերնետում արդեն հայտնվել է փոխհրաձգության ժամանակ պալատի ներսում գտնված մի զբոսաշրջի կողմից արված տեսագրությունը, որտեղ երեւում են փոխհրաձգության մասնակիցները։

Նշվում է, որ մոտ 1 ժամ տեւած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է 2 հոգի։ Լիբիացին սպանվել է, երբ դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության ջոկատի մարտիկները։

Թուրքական մամուլում նշվում է, թե լիբիացու բարկության պատճառը եղել է այն, որ մեկ օր առաջ  Ստամբուլում նրան մարմնավաճառներ խոստանալով ծուղակն են գցել եւ բարում նրանից աստղաբաշխական հաշիվ են պոկել։  Նա էլ հաջորդ օրը իր համերկրացուց պարտքով գումար է վերցրել եւ զենք գնելով՝ գնացել հարձակման։