Նյու Յորքի իշխանությունները օրինագիծ են ընդունել ԱՄՆ-ում ստրկությունից տուժածների ժառանգներին փոխհատուցում տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Թերթի տվյալներով, հատուկ հանձնաժողովը ստրկությունից տուժածների փոխհատուցման ծրագիր  կկազմի և կուսումնասիրի դրա «ավերիչ հետևանքները»։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, դրանց թվում են անհամաչափ քրեական հետապնդումը, վատ առողջապահությունը և որակյալ կրթության հնարավորության բացակայությունը։

Որպես փոխհատուցում, տուժածների ժառանգները կստանան ոչ միայն ֆինանսական օգնություն, այլև իշխանությունների կողմից հրապարակային ներողություն, կրթության և առողջապահության հասանելիության բարելավում։

ԱՄՆ-ում ստրկությունը փաստացի վերացվել է 1865 թվականին, երբ ընդունվել է երկրի սահմանադրության համապատասխան ուղղումը։ Առանձին նահանգների սահմանադրություններում այդ ուղղումը մտցնելը  տասնամյակներ է ձգվել: Միևնույն ժամանակ, դաշնային սահմանադրության ուղղումը թույլ է տվել և այժմ էլ թույլ է տալիս մարդուշահագործումը որպես պատիժ պարտքի դիմաց։ Հահանգների ​​սահմանադրությունների ուղղումները, որպես կանոն, փակում էին նաև այդ հնարավորությունը, և շատ դեպքերում այդ պրակտիկան ժամանակի ընթացքում ինքնըստինքյան վերացավ։ Այնուամենայնիվ, դրույթները, որոնք թույլ են տալիս նման միջոցի կիրառումը կամ բացահայտ արգելքի բացակայությունը, պահպանվել են որոշ շրջաններում: