Մարդիկ և կատուները հազարավոր տարիներ ապրել են կողք կողքի, բայց մենք դեռ շատ քիչ բան գիտենք՝ ինչն է առաջնորդում մեր ընտանի կենդանիների վարքագիծը: Մակերեսները քերծելը կենդանիների նորմալ, թող որ ավերիչ պահվածքն է, և այժմ գիտնականները վերջապես հասկանում են, թե ինչու են մեր ընտանի կենդանիներից ոմանք ավելի խորտակիչ, քան մյուսները, գրում է Science Alert-ը։
Ըստ Թուրքիայում Անկարայի համալսարանի անասնաբուժական հետազոտող Յասեմին Սալգիրլի Դեմիրբասի՝ գիտնականները պարզել են, որ կատուների ավերիչ պահվածքը ամենևին էլ պայմանավորված չէ նրանով, որ նրանք փորձում են ձեզ բարկացնել, գրում է «Ֆոկուս»-ը։
Իրականում որոշ գործոններ, մասնավորապես՝ տանը երեխաների առկայությունը, ընտանի կենդանու բնավորության գծերը և ակտիվության մակարդակը, մեծապես ազդում են վերջինիս վարքագծի վրա:
Հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել ավելի քան 1200 կատուների տերերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ մեկական ընտանի կենդանի: Արդյունքները ցույց են տվել, որ կատուների չափից ավելի ճանկռվածքի հիմնական պատճառը սթրեսն է:
Սակայն թիմն ընդունում է, որ հարցվողների տրամադրած տվյալները կարող են կողմնակալ լինել: Այդուհանդերձ, գիտնականները շատ ամուր կապ են հայտնաբերել։
Օրինակ, հարցման արդյունքները ցույց են տալիս, որ տանը երեխաների ներկայությունը, ինչպես նաև բարձր մակարդակի խաղն ու գիշերային ակտիվությունը զգալիորեն նպաստում են ճանկռվածքների ավելացմանը: Կատուները, որոնք նկարագրված են որպես ագրեսիվ կամ խանգարող, նույնպես ճանկռվածքի ավելի բարձր մակարդակ են ցույց տվել:
Ըստ Սալգիրլի Դեմիրբասի՝ անհրաժեշտ է ապահովել մակերեսներ, որպեսզի ընտանի կենդանիները դրանք ճանկռեն: Այս վարքագիծը կենսական նշանակություն ունի ընտանի կենդանիների համար, որպեսզի նրանց եղունգները սուր պահեն և կանխեն նրանց գերաճը և առողջական խնդիրներ չառաջացնեն: Ճանկռվող մակերեսները միաժամանակ որպես տարածքային մարկերներ են ծառայում ՝ կատուներին հնարավորություն ընձեռելով շփվել իրենց ցեղակիցների հետ:
Հետազոտողները նաև նշում են, որ ընտանի կենդանիների համար անհրաժեշտ է ապահովվել անվտանգ թաքստոցներ, բարձր դիտակետեր և մեծ հնարավորություններ՝ ընտանի կենդանուն սթրեսից ազատելու և նրանց ավելի կառուցողական գործունեության մեջ ներգրավելու համար:
Հետազոտողները միաժամանակ նշում են, որ եթե կատուները վնասարարությամբ են զբաղվում, անհրաժեշտ է ոամրացման դրական ռազմավարություններ կիրառել:
Միևնույն ժամանակ, պետք է խուսափել կատվի սթրեսը խորացնող մարտավարությունից: Դրական մարտավարության շարքից են այլընտրանքային ճանկռող մակերեսների ապահովումը, որոնք հեռու չեն կատվի ընտրած ճանկռտոցի մակերեսից:





























