Գերմանացի կրկնահանցագործը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել գոյություն չունեցող բանկի կողոպուտի համար: Փորձառու հանցագործը, որ դատապարտվել էր 22 անգամ, հանգամանալից ամեն ինչ ծրագրել է եւ հաշվարկել, բայց մոռացել էր ստուգել, արդյոք տեղո՞ւմ է բանկը, որ նա որոշել է կողոպտել:
Օսնաբրյուկի հողային դատարանը դատապարտել է 57-ամյա Զիգֆրիդ Կ.-ին, հաղորդում է Black Beats ռադիոկայանը:
Կողոպուտը տեղի է ունեցել 2011թ. մայիսին: Հանցագործշը մանրամասն պատրաստվել է, առեւանգել Volkswagen Caddy մակնիշի մեքենան, ճանապարհին պատանդ վերցրել մի աղջկա:
Սպառնալով պատանդին խաղալիք ատրճանակով` նա ներխուժել է շենք եւ… պարզվել է, որ ֆինանսական հաստատության մասնաճյուղը փակվել է դեռ 1994թ., իսկ այդտեղ գտնվում է ֆիզիոթերապիայի սրահը, նաեւ երկու բանկոմատ եւ գովազդային պաստառ:
Նա թողել է պատանդին եւ փախել դեպքի վայրից: Ոստիկանությունը հայտնաբերել էր նրան, իսկ մամուլը անվանել ամենահիմար հանցագործ:




























