Թուրքիայի Անթալիա քաղաքում 19-ամյա Ս. Օ.-ն բողոքել է իր նկատմամբ եղած անտարբերությունից եւ իրեն նետել կիսակառույց շենքի 8-րդ հարկից։

Թուրքական DHA գործակալության տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ տղան նետվել է ներքեւ։ Փրկարարների կողմից բացված անվտանգության բարձը փրկել է տղայի կյանքը։

Ավելի ուշ պարզվել է, որ տղային 3 օրական եղած ժամանակ թողել են աղբամանի մոտ։ Նրան վերցրել եւ հանձնել են մանկատուն։ Սակայն 18-ը լրանալուց հետո ստիպված հեռացել է մանկատնից եւ փորձել գտնել իր բարեկամներին։ Արդյունքի չհասնելով՝ փորձել է ինքնասպան լինել։