ԱՄՆ Զինված ուժերի Հարաբ ալ-Ջիր ռազմակայանը Սիրիայում ենթարկվել է հրթիռային հարվածի։ Այս մասին տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նշվել է, որ հեռուստաալիքը տեղեկություն չունի այն մասին, թե կողմերից որ մեկն է պատասխանատվություն կրում գրոհի համար։ Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն ներկայացվում։

Քրդական կազմավորումները արեւմտյան կոալիցիայի աջակցությամբ այժմ վերահսկում են սիրիական Հասեկե եւ Ռաքքա նահանգների մեծ մասը, ինչպես նաեւ Դեյր-էզ-Զոր նահանգի հյուսիսարեւելյան շրջանները։ 2015-ից Միացյալ Նահանգներն ստեղծել է 12 ռազմակայան այս շրջանում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար։