Դեռահաս աղջիկներին սիրահետելու նպատակով Նեբրասկայի միջնակարգ դպրոցի աշակերտ ներկայացած 27-ամյա տղամարդը դատապարտվել է 85-120 տարվա ազատազրկման։

Զաքարի Շեյքը, որն իր հասակակիցներին հայտնի է որպես 17-ամյա Զաք Հես, ավելի քան 50 օր ծպտվել է որպես ավագ դպրոցի աշակերտ՝ ավելի քան մեկ տասնյակ աղջիկների շահագործելու և սեռական բռնության ենթարկելու նպատակով, ընդ որում նրանցից ոմանք դեռևս 13 տարեկան էին, գրում են The Washington Post պարբերականն ու KOLN-ը:

Ըստ Լինքոլնի շրջանի ոստիկանության հայտարարության՝ Շեյքը հասցրել է այցելել Լինքոլնի մի քանի պետական դպրոցներ:

Պարզվել է՝ նա 2015 թվականին նույն շրջանում ավարտել է միջնակարգ դպրոցը, մամուլի ասուլիսում հայտարարել է Լինքոլնի ոստիկանության բաժնի պետի օգնական Բրայան Ջեքսոնը։

Ինչպես գրում է The Washington Post-ը, սեպտեմբերի 11-ին դատարանը վճիռ է ընդունել սեռական բռնության, էլեկտրոնային կապի միջոցներով երեխաներին գայթակղելու և երեխաների բացահայտ սեքսուալ բովանդակությամբ պատկերներ ստեղծելու մեղադրանքով։

Նման երկարատև պատիժը նշանակվել է այն պատճառով, որ մեղադրական գործարքի շրջանակում, որը նրա դեմ հանցավոր մեղադրանքների թիվը կնվազեցներ՝ հասցնելով 15-ից հինգի, Շեյքն իրեն մեղավոր չի ճանաչել: