Թերթը գրում է, որ մինչ քաղաքական դաշտում սպասում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատասխանին` վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած համագործակցության հնարավորության մասին մտքին, ՀԱԿ-ում քննարկում են այդ հայտարարությունը: «Երեկ մեր թղթակցի հարցին, թե խոսք է գնում, որ ՀԱԿ-ում կան տարաձայնություններ ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին Տեր-Պետրոսյանի հայտարարության առիթով, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը պատասխանել է. «Ես նման տարաձայնություններ չեմ տեսել: Իմ տեսակետը հետեւյալն է. ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին կարելի է խոսել, քննարկել այդ համագործակցությունը միայն այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից եւ դառնա ընդդիմութուն: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, ես ավելորդ եմ համարում առհասարակ այդ թեմայով խոսելը»,- գրում է «Հրապարակ»-ը: