Թերթը գրում է, որ ինաստան մեկնած ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ում բացակայության ժամանակ կրակել էին նրա տան մոտակայքում, երեկ վերադարձել է հանրապետություն: «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում պատգամավորն ասել է, որ ինքը ոչ մի տեղ փախած չի եղել, եւ ավելին, մնալու և պայքարելու է մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր դառնալու համար: «Ես ուրիշների մասին չասեմ, իմ մասին ասեմ: Մեզ մոտ արդեն հստակեցված է, ես առաջադրվելու եմ»,- ասել է Ռուստամ Գասպարյանը` ի պատասխան «Ժողովուրդ»-ի այն հարցի, թե իրենց կուսակցությունում արդեն որոշված է մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ թեկնածուների ցանկը:
ԵԿՄ անդամ Գասպարյանը նաեւ ասել է, որ ճանաչում է թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալված երեք ԲՀԿ-ականներին եւկարող է ասել, որ նրանք իր վրա թմրամոլի տպավորություն չեն թողնում»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























