Լատինամերիկյան եւ կարիբյան պետությունները հայտարարել են նոր միության` լատինամերիկյան եւ կարիբյան պետությունների համագործակցության ստեղծման մասին: ատինական Ամերիկայի եւ Կարիբյան ծոցի երկրների միությունը (ԼԱԿՄ) պաշտոնապես ներկայացվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում` դեկտեմբերի 2-ին կայացած տարածաշրջանի երկրների պետությունների ղեկավարների եւ կառավարությունների գագաթաժողովում:

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն արարողության ժամանակ իր ելույթում նշել է, որ նոր միության ստեղծմամբ տարածաշրջանի երկրները իրագործում են Վենեսուելայի ազգային հերոս Սիմոն Բոլիվարի չիրականացած երազանքը մայրցամաքի պետությունների համագործակցության վերաբերյալ:  «Այժմ մենք դնում ենք Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ծովածոցի երկրների ազատության հիմնաքարը», - հայտարարել է Չավեսը:

«ՌԻԱ Նովոստին» տեղեկացնում է, որ ԼԱԿՄ-ը միավորում է տարածաշրջանի 33 երկրներ, ընդ որում` դրանում չեն ընդգրկվի ԱՄՆ-ն եւ Կանադան: Գրեթե բոլոր պետությունների ղեկավարները ժամանել են Կարակաս գագաթաժողովին մասնակցելու համար: Չեն եկել միայն Պերուի նախագահ Օլյանտա Ումալան,Կոստա-Ռիկայի նախագահ Լաուրա Չինչիլյան եւ Սալվադորի նախագահ Մաուրիսիո Ֆունեսը:

Նոր կազմակերպությունը պետք է Ամերիկյան պետությունների կազմակերպության հակակշիռը դառնա:

ԼԱԿՄ-ի կազմում ընդգրկված երկրների ընդհանուր ՀՆԱ-ն, փորձագետների գնահատմամբ, 2011թ. կազմում է 5,2 տրիլիոն դոլար:

Վենեսուելայի նախագահը ԱՄՆ-ին խորհուրդ է տվել նայել, թե ինչպես են Լատինական Ամերիկայի երկրները դուրս գալիս քսաներորդ դարից ժառանգված ճգնաժամային իրավիճակից:

ԼԱԿՄ-ի ստեղծումը կատարվել է անվտանգության աննախադեպ միջոցառումների ձեռնարկման եւ Կարակասի գործնական եւ հասարակական կյանքից լիակատար մեկուսացման պայմաններում: