Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն դեկտեմբերի 2-ին, ժամը 21:10-ին, «1-02» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 58 շենքի 30-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին, տանը հնարավոր է դիակիի առկայություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի անկողնում հայտնաբերել 77-ամյա Հարություն Գալախվանյանի դին եւ հանձնել դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին: