Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 2-ին Բուենոս Այրեսում հանդիպում է ունեցել հայտնի սփյուռքահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին սատարելու համար` ընդգծելով, որ դա մեծապես նպաստում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը: