Ռուսաստանում այսօր` դեկտեմբերի 3-ին, Պետական դումայի ընտրություններից առաջ «Լռության օր» է. այսօր ցանկացած քարոզչություն եւ կամ քաղաքական գովազդ արգելված է:
Դումայի ընտրություններին մասնակցում են յոթ կուսակցություններ` «Եդինայա Ռոսիա», Ռուսաստանի կոմունիստական կուսակցություն, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա», որոնք արդեն խմբակցություններ ունեն Պետդումայում, ինչպես նաեւ ոչ խորհրդարանական «Յաբլոկո», «Պրավոյե դելո» եւ «Պատրիոտի Ռոսիի» կուսակցությունները, գրում է «Իզվեստիա»-ն:
Ընտրական տեղամասերն աշխատելու են կիրակի օրը` դեկտեմբերի 4-ին, ժամը 08.00-20.00:




























