Դեկտեմբերի 2-ին, ժամը 21-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչ, 17-ամյա Արամ Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում տղան ինքնագլուխ վերցնելով հոր անվամբ գրանցված, մետաղյա պահարանում պահվող «Տուլա» տիպի երկփողանի հրացանը՝ փորձել է կրակել տան շրջակայքում թափառող շան ուղղությամբ, սակայն տան մոտով անցնող ջրատարի վրայով ցատկելիս՝ հրացանը կրակվել է, ինչի հետեւանքով նա ստացել է նշված վնասվածքը:

Հրացանն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: