Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը պետք է բացառվի դպրոցական ուսումնական ծրագրից, քանի որ այն «հակասում է կրոնական կրթությանը» և նպաստում է երեխաների «հոգևոր քայքայմանը», ասել է Չեչնիայի վարչապետի օգնական և նախկին վարչապետ Մուսլիմ Խուչիևը։

«Մենք պարզապես կարող ենք այն հանել: Սա [Դարվինի տեսությունը] ճիշտ չէ, այն հակասում է կրոնական կրթությանը, բոլոր կրոնները դա ճանաչել են: Էլ ո՞վ պետք է սա ընդունի, որ սա դասագրքերից հանի ու մեր երեխաների գիտակցության մեջ չդնի», — ասել է Խուչիևը Համառուսաստանյան ծնողական կոմիտեի առաջին հանդիպման ժամանակ։ Նա առաջարկել է կրթության նախարարության ղեկավար Սերգեյ Կրավցովին մտածել այս մասին։

Անգլիացի բնագետ Չարլզ Դարվինը 19-րդ դարի կեսերին դրեց ժամանակակից էվոլյուցիոն տեսության հիմքը։ 1859 թվականին նա ենթադրեց, որ էվոլյուցիայի հիմնական գործոնը բնական ընտրությունն է։

1871 թվականին գիտնականը եկել է այն եզրակացության, որ մարդն ունի կապիկի նման նախահայր։ Որպես դրա ապացույց նա նշեց այն փաստը, որ մարդիկ և պրիմատները ունեն նմանատիպ անատոմիա և ֆիզիոլոգիա: Դարվինի «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ բարենպաստ ցեղերի պահպանումը կյանքի համար պայքարում» գրքի եզրակացությունները հիմք դարձան հետագա հետազոտությունների համար։