Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 220 անգամ,  որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1700 կրակոց:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի դրսեւորած ակտիվությանն արձագանքել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: