Ժամը 10.00 -ի դրությամբ Ռուսաստանի Պետդումայի ընտրություններին Հայաստանում մասնակցել է 1286 մարդ: Երեւանում ՌԴ դեսապանատանը բացված  5015 տեղամասում քվեարկել է  215 մարդ:

Մյուս ընտրատեղամասը տեղակայված է Էրեբունի օդանավակայաին տարածքում:Մեկական տեղամասեր են բացվել նաեւ Արմավիր, Արտաշատ, Մեղրի քաղաքներում (ռուսաստանցի սահմանապահների տեղակայման վայրերում): Եւս մեկ տեղամաս գտնվում է Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսությունում, որտեղ ժամը 10.00-ի դրությամբ քվեարկել է 656 մարդ:

Գյումրիի տեղամասում չհաշվառված եւս 1986 քաղաքացի քվերակության հայտ է ներկայացրել, որոնցից ժամը  10.00-ի դրությամբ քվերակել է  630-ը:Նշենք, որ քվերակությանն արդեն մասնակցել է Հայաստում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Դեսապանատանը բացված տեղամասում ներկա է եղել նաեւ մեկ դիտորդ ՌԴ կոմկուսից:  Նրա կողմից ընտրական գործընթացի վերաբերյալ դիտողություններ չեն եղել, հաղորդում է  NEWS.am-ի թղթակիցը: